Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Պենտագոնը կարող է կին գլխավորել

Պենտագոնը կարող է կին գլխավորել
12.11.2016 | 15:54

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնի պոտենցիալ թեկնածուների ցուցակում ներառել է սենատոր Քելլի Այոթին՝ փոխանցում է Washington Post-ը։

Այոթը Թրամփի կաբինետի քիչ կանանցից մեկն է, նշանակման դեպքում նա կդառնա Պենտագոնի առաջին կին ղեկավարը: Այոթը հայտնի է իր կոմպետենտությամբ և արագ կստանա Սենատի հավանությունը։

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ